ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում արձանագրել է Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցող վարձկանների, ահաբեկչական խմբավորումների անդամների առկայությունը։
«Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի, հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ, ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից: Եվ սա տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում», – գրված է հայտարարությունում։
Թաթոյանի խոսքով` այդ մասին ակնհայտորեն վկայում են ՄԻՊ–ի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները` ներառկալ լուսանկարներ ու տեսանյութեր։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունը ծայրաստիճան վտանգավոր և հանցավոր երևույթի վրա` մատնանշելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևը։
«Սա հրատապ քայլերով չկանխելու դեպքում արդեն իսկ խաղաղ բնակչության համար առաջացած հումանիտար աղետը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Դա սպառնալիք է անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքների ողջ համակարգին», – գրված է հաղորդագրությունում։
Երբ ջախջախում են ադրբեջանական ԶՈւ–ին, նրանք փախչում են դեպի Իրանի սահման. Հովհաննիսյան
ՄԻՊ–ի գրասենյակը հավաքագրված տվյալները վաղը կուղարկի միջազգային գործընկերներին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ