Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Ադրբեջանի հրետակոծությունից կրած վնասների հաշվարկի համար առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով: Տեղեկությունը հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Ադրբեջանցիները նորից թիրախավորել են Շուշին ու Ստեփանակերտը

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանի հրետակոծությունից կրած վնասների հաշվարկի համար առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով։ Նախագահը վստահեցրել է, որ հանձնաժողովի ներկայացրած գնահատականներով, ռազմական գործողությունների ավարտից հետո, հրետակոծությունից վնասված շենք–շինույւնների վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում:

Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է սերտացնել փոխգործակցված աշխատանքը:

Ստեփանակերտը չի դատարկվել. բնակիչներն ապահովված են ջրով ու լույսով. փոխքաղաքապետ

Հարությունյանն ուշադրություն է հրավիրել պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունների և պետական և բարեգործական ռեսուրսներով խաղաղ բնակչության խնդիրների լուծման առաջնահերթության ապահովման վրա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պետք է դադարեցվի Թուրքիայի միջամտությունը. Ֆրանսիայի արտգործնախարարի կոշտ հայտարարությունը

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ