ԵՐԵՎԱն, 7 հոկտեմբերի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից։
«Հայաստանում իրավամբ բարձր են գնահատում Ձեր ծանրակշիռ ներդրումը՝ մեր պետությունների միջև քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:
Այդ հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի և հոգևոր մտերմության, փոխվստահության բարձր մակարդակի և ժամանակակից խնդիրների նկատմամբ մոտեցումների միասնականության վրա»,-նշել է Արմեն Սարգսյանը:
Նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ջանքերը թույլ կտան առաջիկա օրերին դադարեցնել արյունահեղությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: