Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է լուրերին, թե Ժնևում քննարկվելու է արցախա–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է` մամուլում տարածվող լուրերը, թե վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը։

«Մենք ձեզ մենակ չենք թողնի». ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպերը 55 հազար եվրո կտրամադրի Արցախին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ժնևում և Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններ կանցկացվեն։ Լուրեր էին շրջանառվում, որ վաղը Ժնևում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։

«Նման հանդիպում նախատեսված չէ: Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով` ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Նաղդալյանը։

Հայաստանն արձագանքել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը

Նրա խոսքով` ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը: Միաժամանակ, ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է:

Հիշեցնենք` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել էր, որ հոկտեմբերի 8-ին ղարաբաղյան հարցով բանակցություններ կլինեն Ժնևում, իսկ հոկտեմբերի 12-ին` Մոսկվայում։ Բանակցություններին մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները։

Երևանին ու Բաքվին կոչ ենք անում անհապաղ բանակցություններ սկսել. ԵԱՀԿ–ում ՌԴ ներկայացուցիչ