Երբ ջախջախում են ադրբեջանական ԶՈւ–ին, նրանք փախչում են դեպի Իրանի սահման. Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հայտնել ադրբեջանական զինված ուժերի երեք բրիգադի ջախջախման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արցախ պաշտպանության բանակը հարմար պահին հասցրել է հրենտանային հուժկու հարված և գլխովին ջախջախել է Ադրբեջանի երեք բրիգադ` հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, անձնակազմով։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ։

«Հակառակորդը մոտ 60 զոհ է թողել մարտադաշտում, իսկ մնացածն անհասկանալի է` ինչ վիճակում են։ Մեծ թվով զրահատեխնիկա է թողել նաև մարտադաշտում` սարքին և ոչ սարքին վիճակում»,–ասաց Հովհաննիսյանը։

ԻԳԻԼ–ի հետ կապ ունեցողները Եվրոպայի խորհրդի տարածքում են. ՄԻՊ–ը արձանագրում է

Անդրադառնալով Իրանի սահմանի հարցին` Հովհաննիսյանը նշեց, որ այսօր արդեն իսկ ասել են` Իրանի տարածքը կարող է վտանգվել։ Հովհաննիսյանն ասաց` ուրախ է, որ Իրանը գիտակցում է դա և քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ։ Նրա խոսքով` դեռ նախորդ դեպքերից է հայտնի, որ երբ ջախջախում են ադրբեջանական ԶՈւ–ին, նրանք փախչում են դեպի Իրանի սահման։

Իսկ ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական սահմանին, ապա այնտեղ համեմատաբար հանգիստ է իրավիճակը։

Հիշեցնենք, որ արդեն իսկ հայտնի էր, որ առավոտյան 06:30-ին՝ հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ