ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հերթական ճեպազրույցում լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում լուրերը, որ հակառակորդը նահանջել է Մեխակավանից (Ջաբրայիլից)։
«Երևի իմ տրամադրությունից ու վստահ խոսքերից հասկացաք, որ մեր զինված ուժերն ունեն հաջողություններ, բայց եկեք ես խաղաքարտերը չբացեմ։ Բոլորիցդ ավելի շատ ես կուզեմ ավետել բարի լուրեր։ Բայց այս պահին ընթանում են համառ մարտեր, իսկ մարտերի ժամանակ ինչպես հաջողությունները, այնպես էլ անհաջողությունները, ժամանակավոր խուսավարումներն անխուսափելի են»,– ասաց նա։
Առանձին դիրքային կամ սահմանային փոփոխությունները արձանագրելը լայնածավալ մարտական գործողությունների ժամանակ, Արծրուն Հովհաննիսյանի դիտարկմամբ, տեղին չեն։ Հովհաննիսյանը հորդորեց սպասել ՊՆ պաշտոնական հայտարարություններին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հայ հրամանատարների հղացումն աշխատել է․ ադրբեջանական կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ
Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ