Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանեց Երևան

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը նախատեսված է հոկտեմբերի 9-ին: Երևան է գալու նաև Ռուսաստանի վարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանեց Երևան: Տեղեկությունը հայտնում է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 9 –ին նախատեսված է ԵԱՏՄ երկրների վարչապետների աշխատանքային հանդիպումը (Ղրղզստանի մասնակցության դեպքում՝ միջկառավարական խորհրդի նիստ), հանդիպումներ կլինեն նաև Հայաստանի ղեկավարության հետ։

Հոկտեմբերի 8-ի երեկոյան Երևան կժամանի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

ՀՀ փոխվարչապետն ու ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել են