Դեռ դադար չի եղել, որ կողմերը կարողանան դուրս բերել զոհերի դիակները. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ինչպես գերիների, այնպես էլ Իրանի թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արցախա–ադրբեջանական սահմանին ընթացող ինտենսիվ մարտերի ժամանակ չի եղել դադար, որի ընթացքում կողմերը կկարողանային դուրս բերել զոհվածների դիակները։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Գերիների վերաբերյալ որևէ առարկայական տեղեկություններ այս պահին չունենք»,–ասաց նա։

Անդրադառնալով հակառակորդի` անհրաժեշտ պահին Արաքսի հովտով Իրան փախչելուն և ՀՀ–ի` Իրանին ուղղված կոչին` Հովհաննիսյանը նշեց, որ Իրանից ստացել են պատասխան ադրբեջանական զորքերի պատսպարվելու վերաբերյալ։ Բարեբախտաբար, այդ պատասխանը ոչ միայն քաղաքական հայտարարությունների տեսք ունի։ Իսկ թե մասնավորապես ինչի մասին է խոսքը, Հովհաննիսյանը նշեց, որ մանրամասներ հայտնել չի կարող։

Ադրբեջանը ևս 200 զոհ ունի. նավթամթերքի բազայի կողքին զորանոց է եղել

ՊՆ ներկայացուցիչն այսօր առավոտյան հայտնել էր, որ արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել: Բացի այդ, ադրբեջանական զինծառայողները փախուստի են դիմում նաև վերոհիշյալ տարածքից։ Հովհաննիսյանը նշել էր, որ իրանական կողմը պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ