Ադրբեջանը մեծ ուժեր է կիրառում. սահմանի ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են

Պաշտպանության բանակի զորքերը շարունակում են հաղթանակներ տանել, չնայած բարդ իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արցախա–ադրբեջանական սահմանի ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այժմ ընթացող մարտերը ծանր են, քանի որ հակառակորդը մեծ ուժեր է կիրառում։ Սակայն Մեր զորքերը շարունակում են հաղթանակներ տանել»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` գիշերվա ընթացքում հակառակորդը Արաքսի հովտի երկայնքով փորձել է ուժեր կուտակել և հարձակվել, մեր հրետանային ուժերն ամբողջությամբ ոչնչացրել են հակառակորդի ուժերը։ Հյուսիսային ուղղությամբ ևս զգալի առաջխաղացում կա։

Ադրբեջանը ևս 200 զոհ ունի. նավթամթերքի բազայի կողքին զորանոց է եղել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ