Ադրբեջանը կրկին թիրախավորել է Ստեփանակերտը

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Արցախի վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sptnik. Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի մայրաքաղաքն ու մյուս բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կրկին թիրախավորվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ, բայց մարտադաշտում 60 զոհ է թողել ու փախել

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 390 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ