Որոշ դպրոցներում տարածվող տեղեկությունը սուտ է. Արայիկ Հարությունյան

Խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն է տարածվում, թե դպրոցները փակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար արայիկ Հարությունյանը հայտնում է, որ նման բան չկա, ու հիմք չկա նման որոշման համար:

«Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք: Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից»,– Facebook—ի իր էջում գրել է նա:

Նախարարն ավելացրել է` ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ:

 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ