Միայն մեկ օրում հակառակորդը 300 զոհ է ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, թե հակառակորդը թեժ մարտերի ժամանակ ինչ կորուստներ է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Առավոտվա տվյալներով վերջին մեկ օրում ադրբեջանական կողմի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և 2 ԱԹՍ։ Տեղեկությունն այսօրվա ասուլիսում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` սա չի ներառում այսօվա մարտական գործողություններում կրած կորուստները։

Նա հայտնեց, որ այսօր հիմնականում մարտեր են ընթացել Արաքս գետի երկայնքով։ Հակառակորդը հարձակման է անցել, սակայն հայկական ԶՈւ–ն հերոսաբար հետ է մղել հակառակորդին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ