Վերջին 20 րոպեում Ստեփանակերտում շուրջ 8 պայթյուն է հնչել

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են իրենց թիրախում պահել Արցախի մայրաքաղաքը` հրթիռակոծելով այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Վերջին 20 րոպեում Ստեփանակերտում շուրջ 8 պայթյուն է հնչել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, որն այս պահին Արցախի մայրաքաղաքում է։

Հրթիռակոծել են նաև մանկապարտեզի շենքը. նոր լուսանկարներ` Ստեփանակերտից

Դեռ կեսօրին սկսված հրթիռակոծությունն այդպես էլ չի ավարտվում, և թշնամին շարունակում է մայրաքաղաքն իր թիրախում պահել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ