Վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաթիվ ուժեր, Բաքու ձգվող մայրուղիներում խցանումներ են

Արցախի նախագահի խոսնակը նշել է` բացառվում է, որ հայերը թիրախավորեն Ադրբեջանի խաղաղ բնակչությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Քանի դեռ պատերազմը չի ավարտվել, այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Facebook–ի իր էջում այս մասին գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք` ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին»,–գրել է Պողոսյանը։

Նա նշել է, որ պատերազմից հետո մի ամբողջ սերիալի նյութ կլինի ցուցադրելու, իսկ մինչ այդ ընդամենը կարող է ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է` դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։

«Իմ քայլի» ադրբեջանագետ պատգամավորը վստահ է` Ալիևը դեռ խնդրելու է հրադադար հայկական կողմից

«Հուսով եմ` չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս»,–գրել է Պողոսյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ