Ստեփանակերտում «Սմերչի» մի քանի հրթիռ է պայթել Կարմիր խաչի գրասենյակի հարևանությամբ

Արցախի արտգործնախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը Ստեփանակերտի ուղղությամբ կասետային արկեր է կիրառում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ միջազգային Կարմիր խաչի գրասենյակի հարևանությամբ «Սմերչի» մի քանի հրթիռ է պայթել։

«Ականատեսն ասում է, որ մի քանի արկ է պայթել Կարմիր խաչի գրասենյակի հարևանությամբ»,–նշված է շտաբի Telegram ալիքում։

Արցախի արտգործնախարարությունը քիչ առաջ տեղեկացրեց, որ 4 կասետային արկեր են պայթել քաղաքի կենտրոնում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ստեփանակերտը նորից հրթիռակոծում են

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ