ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Սիրիայի քրդական կուսակցության ներկայացուցիչը հերքել Երևանի հասցեին Բաքվի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Հայաստանն Արցախի շփման գծում Իրաքից ու Սիրիայից բերած վարձկանների է օգտագործում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ժողովրդավարական միության քրդական կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին։
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը Ղարաբաղի շփման գծում Իրաքից ու Սիրիայից վարձկանների է օգտագործում, չեն համապատասխանում իրականությանը», - ասել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ որսացել է Ղարաբաղի շփման գծում մարտական գործողություններին մասնակցած վարձկանների խոսակցությունները։ Գերատեսչության տվյալների համաձայն՝ Հայաստանը մարտերում վարձկանների է օգտագործում Իրաքից ու Սիրիայից։
Գործակալության զրուցակիցն ասել է, որ դրանք բացարձակ սուտ են։
«Եթե նկատի ունեն քրդերին, ապա նրանք առանց դրա էլ բազմաթիվ սեփական խնդիրներ ունեն, ինչու պետք է Հայաստանի կողմից կռվեն», - ավելացրել է Սիրիայի քրդական կուսակցության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Թուրքիային ձեռնտու կլիներ առաջ տանել վարձկանների ներգրավման մասին լուրերը, «որ կարողանար արդարացնել իր միջամտությունն Ադրբեջանի կողմից»։
Լոս Անջելեսը սատարում է Արցախին. կոնգրեսականները Արցախի դրոշի գույներով դիմակներ են դրել
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ