Ստեփանակերտը նորից հրթիռակոծում են

Ստեփանակերտում կարճ ժամանակ տևած լռությունից հետո նորից սկսել են պայթյունների ձայներ լսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ Խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը։
Հակառակորդը թիրախավորել է Ստեփանակերտը դեռ ժամեր առաջ, ինչի մասին Sputnik Արմենիայի թղթակիցը պատմել էր տեղից` մանրամասներ ներկայացնելով։

Մասնավորապես, Ադրբեջանը հրթիռակոծում էր Արցախի մայրաքաղաքը «Սմերչով»։ Ավելին, փողոցներից մեկում հայտնվել էր չպայթած զինամթերք։ Ի դեպ, Արցախի մայրաքաղաքն արդեն մի քանի օր պարբերաբար հրթիռակոծվում է ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող «Սմերչ», «Պոլոնեզ» համակարգերով:

Թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ ունի

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ