Ադրբեջանցիները կրկին հրթիռակոծում են Ստեփանակերտն ու Շուշին

Վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Արցախի մայրաքաղաքը. պայթյունների ձայները հաջորդում են իրար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում տեղեկացնում է, որ ադրբեջանցիները կրկին հրթիռակոծում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշի քաղաքը։

Արցախի նախագահը կոչ է անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել

«Դուք այլ բանի ընդունակ չեք, բացի քաղաքներին հարվածելը, ձեր կռիվը մենակ կարողանում եք տալ խաղաղ բնակիչների հետ»,–գրել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ վաղ առավոտից թշնամին թիրախավորել է Ստեփանակերտը` այն հրթիռակոծելով ու հրետակոծելով։ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ։

Նրա խոսքով` Ադրբեջանը թիրախավորել է բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածքները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ. Փաշինյան

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 390 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ