Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով կան վիրավորներ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ Ստեփանակերտը դեռ շարունակվում է հակառակորդի թիրախավորման տակ գտնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Արցախի մայրաքաղաքի հրթիռակոծման հետևանքով կան տուժածներ և վիրավորներ։ Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղ առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին հրթիռակոծել Ստեփանակերտը, և շարունակում են դա անել։ Կան տուժածներ և վիրավորներ, սակայն թվային տվյալները կհայտնի միասնական տեղեկատվական կենտրոնը»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց նաև, որ Ադրբեջանը թիրախավորել է բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածքները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Միայն մեկ օրում հակառակորդը 300 զոհ է ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ