Շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է Սարավան-Զանգեր ճանապարհին

Փրկարարները ստիպված են եղել շտապօգնության ավտոմեքենայից 4 տուժածի տեղափոխել Վայքի շտապօգնության ծառայության մեկ այլ ավտոմեքենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 6-ին, ժամը 00։09-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր հատվածում «HIGER» մակնիշի ավտոբուսը մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Գորիս–Լաչին ճանապարհի հետ խնդիր չկա. Արծրուն Հովհաննիսյան

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 154-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենայից 4 տուժածի մոտեցրել են Վայքի շտապօգնության ծառայության մեկ այլ ավտոմեքենային, այնուհետև արգելափակումից դուրս բերել «Ford Transit» մակնիշի 2 ավտոմեքենա (3 ուղևոր):

Ավտոճանապարհը դարձել է երթևեկելի «Վայքի ՃՇՇ»-ի կողմից ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո։