ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը Թուրքիայի վերաբերյալ

ՄԻԵԴ–ը կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության իրավունքները խախտելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարեց ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառեց։ Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ–ում ՀՀ նորկայացուցիչը։

«Դատարանը վերահաստատում է միջանյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»,–ասված է որոշման մեջ։

Մերկելը Արցախի խնդիրը քննարկել է Էրդողանի հետ և կոչ արել դադարեցնել կրակը

Նշենք, որ հոկտեմբերի 5–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից հարցում էր ստացել Արցախում տիրող իրավիճակի հետ կապված Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին։ Դատարանը Հայաստանից հարցում է ստացել Թուրքիայի դեմ 39 կանոնի հիման վրա:

Վերջին օրերին հակառակորդը հատկապես թիրախավորել է Արցախի բնակելի տարածքները, մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ