Մերկելը Արցախի խնդիրը քննարկել է Էրդողանի հետ և կոչ արել դադարեցնել կրակը

Կանցլերը կոչ է արել կողմերին փորձել ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում առաջընթաց արձանագրել բանակցություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակը։ Հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Կանցլերը կոչ է արել դադարեցնել կրակն ու փորձել ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում առաջընթաց արձանագրել բանակցություններում։

Պուտինին զեկուցել են Ղարաբաղի թեմայով իրեն ուղղված կոչերի մասին

«Կանցլերը կոչ է արել դադարեցնել կրակը նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև և բանակցություններ սկսել, որոնք ուղղված կլինեն ԵԱՀԿ ՄԽ–ում էական առաջընթաց գրանցելուն», – գրված է հաղորդագրության մեջ։

Անգելա Մերկելը նշել է ԵՄ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև Արևելյան Միջերկրածովում լարվածությունը նվազեցնելու նպատակով օրակարգի ձևավորման հարցում արագ քայլերի անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ