ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասը 55 հազար եվրո կտրամադրի Արցախում տուժած ընտանիքներին աջակցելու համար: Տեղեկությունը Twitter-ում հայտնել է երկրամասի Խորհրդի նախագահ Լորան Վոքիեն:
Այդ միջոցներով 13 տոննա դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր կգնվեն։
«Մեր երկրամասը 55 հազար եվրո է տրամադրում Արցախում ամեն ինչ կորցրած ընտանիքներին աջակցելու համար: Ես ասել եմ և կրկնում եմ` մենք ձեզ մենակ չենք թողնի»,–գրել է Լորան Վոքիեն։
Նշենք, որ Արցախում Ադրբեջանի և Թուրքայի սանձազերծած պատերազմի հենց առաջին օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ այդ հարձակումը ոչ մի արդարացում չունի, և ինքն այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նա նաև նշել էր, որ Ֆրանսիան համապատասխան տեղեկություններ ունի, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստներ է ուղարկել Ղարաբաղ։
Նիկոլա Ազնավուրը բաց նամակ է հղել Էմանուել Մակրոնին