ԲՀԿ–ական պատգամավորն առաջարկում է սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը

Միքայել Մելքումյանն ասաց, որ չի կարելի միջազգային հանրությունից ակնկալել մի բան, որը Հայաստանը դեռ չի արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանի ամբիոնից հանդես եկավ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթաց սկսելու և Արցախ–Հայաստան ռազմաքաղաքական դաշինք կնքելու առաջարկով։

Գտել եմ Արցախի ծննդատան բակում. Աբովյանն ԱԺ ամբիոնից ցուցադրեց կասետային հրթիռի մնացորդը

«Մենք չպետք է ավելորդ զգուշավորություն ցուցաբերենք։ Պետք է սկսենք Արցախի անկախության ճանաչման գործընթացը, քննարկենք և համապատասխան որոշումն ընդունենք: Կա Արցախի ԱԳՆ-ի համապատասխան կոչը միջազգային հանրությանն ու բոլոր երկրներին: Պետք է սկսել այդ գործընթացը»,– ասաց Մելքումյանը` հավելելով, որ չի կարելի միջազգային հանրությունից ակնկալել մի բան, որը Հայաստանը դեռ չի արել։

Իսկ մինչ Արցախի անկախության ճանաչման հարցով որոշում կայացնելը` Մելքումյանը կարևորեց Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։ Այս հարցը, նրա համոզմամբ, այս պահին աննախադեպ հրատապ է։

Ադրբեջանի ղեկավարությունը պատասխանատվություն կստանձնի լայնամասշտաբ հարձակման համար. ՀՀ ԱԳՆ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Իսրայելն ու Ադրբեջանը միայն զենքով չէ, որ կապված են. ռուսաստանցի փորձագետ

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ