Կայքերից մեկը սուտ ինֆորմացիա է հրապարակել` խախտելով ռազմական դրության պայմանները. ԱԱԾ

Shame.am-ի հիմնադիրը հոդվածում առկա տեղեկատվությունը հրապարակելիս օգտվել է օտարերկրյա լրատվամիջոցների հրապարակումից, որին ավելացրել է նաև իր վերլուծություններն ու մտքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացնում է, որ Shame.am էլեկտրոնային լրատվական կայքէջի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը մի հոդված է հրապարակել` անտեսելով ռազմական դրության ժամանակ առկա սահմանափակումները և ակնհայտ սուտ տեղեկությունները մատուցել է հանրությանը որպես «ճշմարտություն»։

ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը Թուրքիայի վերաբերյալ

«ԱԱԾ–ն նախաձեռնել է գործով վարույթ, որի շրջանակներում հոդվածում առկա հրապարակումների կապակցությամբ բացատրություն է ստացել Արտյոմ Խաչատրյանից։ Նա հրաժարվել է իր կողմից հրապարակված հոդվածում առկա տեղեկատվությունը հաստատելուց՝ նշելով, որ դրանք զուտ իր ենթադրություններն ու սեփական վերլուծություններն են, ինչի կապակցությամբ որևէ փաստ չի կարող ներկայացրել»,–նշված է ԱԱԾ հողարդագրության մեջ։

Միաժամանակ, Արտյոմ Խաչատրյանը նշել է, որ հոդվածում առկա տեղեկատվությունը հրապարակելիս օգտվել է օտարերկրյա լրատվամիջոցներում զետեղված հրապարակումից, որին ավելացրել է նաև իր վերլուծություններն ու մտքերը: ԱԱԾ–ն ուսումնասիրել է օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում զետեղված հրապարակումները, և ակնհայտ է դարձել, որ դրանք վերարտադրվել են խեղաթյուրված բովանդակությամբ:

ՀՀ ՄԻՊ–ի գրասենյակն ուսումնասիրել է Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կարիքները

ԱԱԾ-ն զգուշացնում է, որ այդպիսի տեղեկատվություն տարածողների նկատմամբ կիրառվելու են քրեաիրավական ներգործության համարժեք միջոցներ: Միաժամանակ, հանրությանը հորդորում է չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից։