Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ

Արցախում պատերազմը շարունակվում է, թեև գնդակոծությունների ինտենսիվությունն այսօր փոքր–ինչ նվազել է։ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում ու ցույց է տալիս Արցախի մայրաքաղաքին հասցված հարվածների հետևանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն արդեն մի քանի օր է թիրախավորված հրթիռակոծությունների է ենթարկում Արցախի մայրաքաղաքը։ Պայթյունների ձայներ են լսվում նաև այսօր, թեև պակաս ինտենսիվությամբ։ Քաղաքում բազմաթիվ ավերված շենքեր ու չպայթած արկեր կան։

Sputnik Արմենիայի թղթակիցը «Սմերչ» հրթիռի կտոր է նկարահանել։ Այն խրվել է ասֆալտի մեջ և էական վնաս չի հասցրել։ Այդ է պատճառը, որ նման արկերը քաղաքի բնակիչներն անվանում են «երջանիկ»։

Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ

Մեկ այլ փողոցում արկն ընկել է բնակելի տան տանիքին և ավերել վերջին հարկը, բայց չնայած սրան կյանքը շենքում շարունակվում է, ինչի մասին վկայում է պարանին կախված լվացքը։

Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ

Փլուզումներ են եղել քաղաքի գրեթե բոլոր փողոցներում։ Բակերում կարելի է ավերակներ, քարեր և շինարարական աղբ տեսնել։

Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ

Ադրբեջանի ԶՈւ հրթիռակոծությունների պատճառով պայթյուն է տեղի ունեցել նաև Ստեփանակերտի քարի մշակման արտադրամասում։ Մասամբ քանդվել է տանիքը։

Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ

Ամբողջությամբ ոչնչացվել է արտադրության պոմպային հատվածը, որտեղից ջուրը հաստոցներին էր հասնում։ Առանց դրա քարի մշակումը գրեթե անհնար է։

Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ

Քանի դեռ հարաբերական անդորր է, արտադրության աշխատակիցները փորձում են հասկանալ հասցված վնասի չափն ու ամեն ինչ կարգի բերել։ Սակայն որքան կտևի անդորրը, ոչ ոք ասել չի կարող։

Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ