Հայերը խաղաղության կողմնակից են, սակայն պաշտպանելու են իրենց տունը մինչև վերջ. Մարտիրոսյան

Արցախա–ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը, Մարտիրոսյանի կարծիքով, երկու երկրների հակամարտություն չէ, այլ խայտառակ մահացու ագրեսիա խաղաղ բնակչության դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram—ի իր էջում գրառում է կատարել` ասելով, որ հայերը պատերազմ չեն ուզում, սակայն Ադրբեջանը պարտադրում է պատերազմել։

«Դիմում են նրանց, ովքեր անտարբեր չեն հայերի ճակատագրի, խաղաղության նկատմամբ։ Ադրբեջանը շարունակում է սպանել հայերին։ Հենց հիմա պատերազմ է գնում։ Կանգ առեք։ Ալիևի հանցագործ ռեժիմը «տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու» անվան տակ ստիպում է մեր ազգին կյանքի ու մահվան կռիվ գնալ ինքնապաշտպանության համար»,–գրել է նա։

Լոս Անջելեսը սատարում է Արցախին. կոնգրեսականները Արցախի դրոշի գույներով դիմակներ են դրել

Մարտիրոսյանի խոսքով` հայերի դեմ կռվում են ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև թուրքերը և սիրիացի ահաբեկիչները (սա ապացուցված է)։ Նա նշում է նաև, որ հայերը խաղաղության կողմնակից են, սակայն նրանք պաշտպանել են և շարունակում են պաշտպանել իրենց կյանքը և տունը մինչև վերջ։

Տեղի ունեցողը, Մարտիրոսյանի կարծիքով, երկու երկրների հակամարտություն չէ, այլ խայտառակ մահացու ագրեսիա խաղաղ բնակչության դեմ։
«Կանգնեցրեք պատերազմը, դադարեցրեք ագրեսիան, մարդիկ են մահանում` չի կարելի լռել»,–հորդորով հանդես է եկել Մարտիրոսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ