Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվում են

Ավելի վաղ Հայաստանը ՀԱՊԿ–ին տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 12-ից 16-ը Բելառուսում նախատեսված զորավարժություններին չի մասնակցի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը Sputnik Արմենիային հայտնեց, որ հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են:

«Այժմ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ քննարկվում է զորավարժությունների անցկացման վայրի և ժամկետների հարցը»,-ասաց Զայնետդինովը։

ՀԱՊԿ «Որոնում-2020» և «Փոխգործակցություն-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները պետք է հոկտեմբերի 23-30-ն անցկացվեին Հայաստանում` «Բաղրամյան» զորավարժարանում։

Ավելի վաղ Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել էր, որ մեր երկրի զինվորականները չեն մասնակցի հոկտեմբերին Բելառուսի տարածքում կայանալիք խաղաղապահ զորավարժություններին: