Ասուլիս. «Ի՞նչ են պայմանավորվել ԵԱՏՄ երկրների վարչապետները Երևանում»

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները։
Sputnik

ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան կպատմի ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների մասին և կպատասխանի լրագրողների հարցերին:

Մամուլի ասուլիսն ուղիղ կհեռարձակվի Sputnik Արմենիա կայքում, ինչպես նաև Facebook–ի և Youtube–ի` մեր էջերում:

Իյա Մալկինային հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հարգելի գործընկերներ, միջկառավարական խորհրդի նիստի երկարաձգման դեպքում ասուլիսի անցկացման ժամը կփոփոխվի:

Այդ մասին կհայտնենք լրացուցիչ: