Աժ հերթական նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը համալրվել է նոր անդամներով։
Sputnik

ԵՐԵՎԱն, 6 հոկտեմբերի - Sputnik. Աժ հերթական նիստն այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների, ինչպես նաև խաղաղ բնակչության 19 անմեղ զոհերի հիշատակը։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Ապա խորհրդարանականի երդում տվեցին «Իմ քայլը» խմբակցության մանդատով խորհրդարան եկած երկու նոր պատգամավորներ՝ Նարեկ Ղահրամանյանին ու Գոռ Երանյանին։

Հիշեցնենք, նրանք պատգամավորի մանդատ են ստանում «Իմ քայլը» խմբակցության մանդատից հրաժարված պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի ու Տիգրան Ուլիխանյանի փոխարեն՝ ցուցակի հաջորդականության սկզբունքով։

Նշենք, որ այսօր մեկնարկած ԱԺ հիմնական նիստի ավարտից անմիջապես հետո ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

«Պատրաստ ենք Հայաստանում անցկացնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը». ՀՀ վարչապետ

Բանն այն է, որ կառավարության վերանայման արդյունքում 2020թ–ին տնտեսական անկումն ավելին կլինի, քան նախատեսված է բյուջեով։
եթե մինչ այդ տնտեսական անկման հիմնական պատճառը կորոնավիրուսի հետևանքվ ՀՀ–ում առաջացած տնտեսական ճգնաժամն էր, ապա այժմ դրան ավելացել է նաև Արցախում ու Հայաստանի սահմաններում մղվող պատերազմը, Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը։

Կառավարության հաշվարկով` ռազմական գործողությունների հետևանքով 2020թ–ի ավարտին սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:

Արյունքում ՀՀ կառավարությունն առաջարկում է 2020թ.–ի բյուջեով նախատեսվող անկումը դարձնել 6.8%` ներկայիս 2% անկման փոխարեն։