Ահաբեկված ահաբեկիչները, կամ ինչ պահանջներ ունի հակառակորդը

​Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանում հիմա ամենից հաճախ շոշափվող հարցը՝ սոցիալական ցանցերից մինչև Սիլաչիի շուկա և Նոր Նորքի թերթի կրպակ սա է. «Բա վերջը ինչ է լինելու»…
Sputnik
Ահաբեկված ահաբեկիչները, կամ ինչ պահանջներ ունի հակառակորդը

Խոսքը, բնականաբար, պատերազմի վերջի մասին է, այսինքն` բոլորին հետաքրքրում է, թե որ դեպքում կավարտվեն ռազմական գործողությունները։ Եթե ի սկզբանե համաձայնենք, որ դա մեզնից կախված չէ, այսինքն` հայկական կողմից կրակը կդադարեցվի այն դեպքում, երբ ադրբեջանցիներն այլևս չեն կրակի, մնում է պարզել, թե դա երբ տեղի կունենա, այսինքն՝ ինչ պահանջներ ունի հակառակորդը։

Ինչու Հայաստանը մինչև հիմա չի ճանաչել Արցախի անկախությունը, կամ ինչ կլինի, եթե ճանաչի

​Թուրքական հեռուստաընկերություններից մեկին երկուշաբթի օրը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել է. «Ընդամենը կրակի դադարեցման հարցը բանակցությունների առարկա չի կարող լինել»։  Այսինքն՝ Իլհամ Ալիևը հասկացնում է՝ 1994 թվականն այլևս չի կրկնվի։ Բոլորս շատ լավ հիշում ենք, որ այն ժամանակ ներկա նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, հակառակ դիրքորոշումն էր որդեգրել՝ եկեք դադարեցնենք պատերազմը, որպեսզի զոհեր չլինեն, իսկ դրանից հետո կնստենք բանակցությունների սեղանի շուրջ, երկխոսություն կծավալենք ու կպարզենք, թե հարցի որ լուծումն է ընդունելի բոլոր կողմերի համար։ Համաձայնեք՝ բավական խոհեմ դիրքորոշում էր։

​Որդին բոլորովին այլ բան է ուզում։ Պարզապես մեջբերեմ։ «Մենք պահանջներ ունենք։ Մեզ պետք է տրամադրվեն շատ լուրջ երաշխիքներ, եւ այդ երաշխիքները պետք է հաստատեն միջազգային միջնորդները։ Մեզ պետք է ներկայացվի գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման ժամանակացույցը։ Այդ ժամանակ պատերազմը կավարտվի։ Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք՝ Ստեփանակերտի ու Երեանի ներկայացուցիչները նստում են ու սկսում են որոշել՝ դեկտեմբերին դուրս ենք գալիս Հորադիզից, մարտի 1-ին սկսում ենք մեր զորքերի դուրսբերումը Քելբաջարից և Օմարի լեռնանցքի հանձնումը ադրբեջանցիներին։  Ախր նման պայմաններ առաջադրելու համար հակամարտող կողմերից մեկը պետք է կատարյալ հաղթանակ տարած լինի մյուսի նկատմամբ։ Արդյոք կա նման բան։

Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին

​Ու մեկ այլ հետաքրքրական պահ Ադրբեջանի նախագահի՝ երեկ թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցից։ Կրկին մեջբերեմ։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ժողովրդից», -ասել է Իլհամ Ալիևը։ Համաձայնեք` այս դեպքում ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը։ Ինչու պիտի մի երկրի ղեկավարը ներողություն խնդրի այն պետությունից, որի առաջնորդը պատերազմ է սանձազերծել։

Երբ և ինչով է ավարտվելու այս պատերազմը

​Թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը, բնականաբար, կարևորել է Թուրքիայի դերն արդեն մոտ տասն օր տևող պատերազմում։ Ու դա, ըստ վերլուծաբանների, լիովին հասկանալի է։ Եթե Թուրքիան կարողանում է այլ երկրներից վարձկաններ ուղարկել հայկական ուժերի դեմ կռվելու, ուրեմն թեթևանում է ադրբեջանցի զինվորականների բեռը՝ ավելի քիչ կորուստներ են կրում։ Ուզում եմ բերել գերմանական «Դեր Շպիգել» պարբերականի վկայությունը։ Հոդվածի հեղինակները հեռախոսով զրուցել են սիրիացի մի վարձկանի հետ։ Մեջբերեմ։ «Նրա ձայնի մեջ խուճապի նման մի բան կա։ Նա նստած է ապաստարանում՝ Լեռնային Ղարաբաղի առաջնագծի հարևանությամբ և ասում է, որ  երկնքում հայկական ինքնաթիռներն են, որոնք թռչում են իր գլխավերևով։ 24-ամյա սիրիացի Իբրահիմը հայտնում է. «Մեզ հզոր հարվածներ են հասցնում։ Մենք այնքան մարդ ենք կարցրել, որ ես արդեն կորցրել եմ հաշիվը։ Միայն մի հույս ունեմ՝ որ կկարողանամ դուրս պրծնել այստեղից»,- ասել է սիրիացի վարձկանը գերմանական պարբերականի թղթակիցներին։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում յուրաքանչյուր զոհ Ալիևի և Էրդողանի խղճին է. Շենդերովիչ

​Իհարկե, Թուրքիան հերքում է, թե վարձկաններ է մատակարարում Ադրբեջանին։ Սակայն Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադն այսօր հրապարակված հարցազրույցում միանշանակ պնդել է. «Դամասկոսը կարող է հաստատել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի սահմաններ զինյալների տեղափոխման փաստերը։ Հենց թուրքական առաջնորդ Ռեջեփ Էրդողանն է ղարաբաղյան հակամարտության նոր սրման գլխավոր նախաձեռնողը։ Թուրքիան ոչ միայն սկսել է այս նոր առճակատումը, այլև անընդհատ սադրիչի դերում է հանդես գալիս», -փաստել է Սիրիայի ղեկավարը։