Ադրբեջանը խախտել է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած հիմնական հանձնառությունը. Արցախի ԱԳ նախարար

Նախարարը կոչ է արել գործադրել բոլոր հնարավորությունները՝ Եվրոպայի խորհրդի իրավազորության տարածքում անհապաղ դադարեցնելու Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող բռնություններն ու պատերազմական հանցագործությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին։ Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պաշտոնական նամակում ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիային, որում ակտիվ կերպով ներգրավվել են նաև վարձկաններ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից:

Հայաստանն արձագանքել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը

«Ադրբեջանը խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս իր ստանձնած հիմնական հանձնառությունը՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը»,- նշված է նամակում։

ԱԳ նախարարը նաև տեղեկացրել է Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված իր ստանձնած պարտավորությունները կոպտորեն և զանգվածային կերպով խախտելու փաստերի մասին:

ՌԴ–ի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարներն Արցախի մասին համատեղ հայտարարությունն են արել

Նամակում նաև ընդգծվում է, որ Թուրքիան հավասարապես պատասխանատու է Եվրոպայի խորհրդի տարածքում նոր ռազմական առճակատումը նախաձեռնելու և թեժացնելու հարցում։ Մասնավորապես, Թուրքիան Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ է հավաքագրել և Ադրբեջան ուղարկել՝ Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։

Արցախի ԱԳ նախարարը կոչ է արել Եվրոպայի խորհրդին գործադրել բոլոր հնարավորությունները՝ անհապաղ դադարեցնելու Եվրոպայի խորհրդի իրավազորության տարածքում Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող բռնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և շարունակվող պատերազմական հանցագործությունները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Լավրով

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ