Երևանը 100 միլիոն դրամ կհատկացնի Ստեփանակերտի վերականգնման համար

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն աջակցության ձեռք է մեկնում թշնամու հրթիռակոծությունների թիրախում հայտնված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել։ Քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով նիստը սկսվեց հոտնկայս և մեկ րոպե լռությամբ։

Վիրավոր զինվորների մեծ մասը միջին ու թեթև վնասվածքներ ունի. Արսեն Թորոսյան

«Թող ոչ ոք չկասկածի՝ հաղթելու ենք և վերականգնելու ենք թշնամու կողմից վնասված մեր բոլոր քաղաքների ու գյուղերի ենթակառուցվածքները, իսկ դրա համար ինտենսիվ աշխատանք է պետք»,- նման հայտարարությամբ նիստը բացեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ առաջարկելով առանց հապաղելու գործի անցնել։

Նա տեղեկացրեց՝ այսօր նիստի օրակարգում Երևանի կողմից Ստեփանակերտին օգնության հարցն է, որը նախապես քննարկվել է ավագանու բոլոր խմբակցությունների հետ, ստացել է բոլորի բանավոր համաձայնությունը։

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել Հայաստանում հաստատված զորահավաքային պլանը

Քննարկման է ներկայացված նախագիծ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի վերականգնման համար։ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդին 100 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ։

Երևանի ավագանու նիստին գրանցված 46 անդամները միաձայն կողմ քվեարկեցին առաջարկին։