Վստահ եմ՝ ՌԴ-ն տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի. Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահը վերադարձել է Ստեփանակերտից։ Միրզոյանը նշել է, որ մեր բանակն աշխարհի ամենապինդ բանակներից է, իսկ մատակարարումներն ապահովվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծված պատերազմին և միջազգային հանրության արձագանքին։

Փաշինյանը զանգել է Պուտինին. քննարկվել է ԼՂ հակամարտության խնդիրը

«Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իրենց դերը կկատարեն, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–գրել է Միրզոյանը։

ԱԺ նախագահը նշել է, որ վերադառնում է Ստեփանակերտից։

«Մեր 18–20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։ Մատակարարումներն ապահովվում են»,–գրել է Միրզոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ