Ձեզ իմ երախտագիտությունն եմ հայտնում հերոսական սերնդի համար. Հարությունյանը` ուսուցիչներին

Հոկտեմբերի 5-ն Ուսուցիչների օրն է։ Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ: Ուսուցիչների օրվան նվիրված իր ուղերձում այս մասին վստահեցրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ինձ բարկացնում է, որ սիրիացի վարձկաններին օգտագործում են ՀՀ–ի դեմ կռվելու համար. Ղեյտ

«Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Այսօր ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, որոնք, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը»,–ասված է նախագահի ուղերձում։

Նշենք, որ աշխարհի ավելի քան 100 երկրում հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Աւսուցչի օր: Ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է 1994 թվականից սկսած:

Վաղ առավոտից Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է. իրար հետևից պայթյուններ են եղել

Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։

Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թվականին հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, որպես «Ուսուցչի տոն»: Հետագայում 2010 թվականի մայիսի 21-ի օրենքի Պ-911-21.05.2010-ԳԿ-010/0 լրացմամբ այն տոնվում է հոկտեմբերի 5-ին:

Փորձենք ազդել Թուրքիայի վրա, որ ձեռքերը հետ քաշի ահաբեկչությունից. Իսրայելի ՊՆ