Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տղաներին հորդորեց առանց մեծ կուտակումների ներկայանալ կենտրոնական զինկոմիսարիատ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածներին հորդորում է ներկայացնալ զինկոմիսարիատ, քանի որ մեր օրենսդրությունը թույլ չի տալիս նույնիսկ ռազմական դրության ժամանակ զորակոչել նրանց։

«Տղերք, հայրենիքը ձեր կարիքն ունի։ Այս պահից սկսած թող վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները առանց մեծ կուտակումների ներկայանան կենտրոնական զինկոմիսարիատ։ Այն անձիք, ովքեր պահպանել են իրենց զինվորական հագուստը, թող միանգամից մոտենան այդ հագուստով»,– ասաց նա։

Վարչապետը կոչ արեց նաև բոլոր նրանց, ովքեր ունեն զինվորական տաք հագուստ, զրահաբաճկոն կամ սաղավարտ, դրանք փոխանցեն կենտրոնական զինվորական հավաքակայանին։

«Սա մի նոր Սարդարապատ է, և մենք կողք կողքի, ուս ուսի պիտի կանգնենք ու ջարդենք մեր հակառակորդի ողնաշարը,- ասաց նա,– խոսքը ոչ թե պատերազմի, այլ կենաց ու մահի կռվի մասին է»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ