ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը. գլխավոր քարտուղարը` Ղարաբաղի մասին

Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչների մահվան դեպքերն անհանգստացրել են Հյուսիսատլանտյան դաշինքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն աշխատանքային այցով գտնվում է Անկարայում, հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչների մահվան դեպքերը մտահոգիչ են։

«Մեզ շատ է մտահոգում Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Մենք տեսնում ենք, որ խաղաղ բնակիչներ են զոհվում։ Այդ հակամարտությունը տարբեր ռիսկեր է պարունակում, այդ թվում ՝ էներգետիկ», - ասել է նա։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վտանգավոր է ողջ տարածաշրջանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար:

«Մենք հակամարտության բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ստոլտենբերգը:

Լավրովը Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի գործընկերների հետ հայտարարություն է պատրաստում Ղարաբաղի թեմայով

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ