ՄԻԵԴ–ը Թուրքիայի դեմ միջանկյալ միջոց կիրառելու հայց է ստացել Հայաստանից

Թուրքիան ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին` Արցախի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից հարցում է ստացել Արցախում տիրող իրավիճակի հետ կապված Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՄԻԵԴ-ի մամուլի ծառայությանը։ 

Փորձենք ազդել Թուրքիայի վրա, որ ձեռքերը հետ քաշի ահաբեկչությունից. Իսրայելի ՊՆ

«Դատարանը Հայաստանից հարցում է ստացել Թուրքիայի դեմ 39 կանոնի հիման վրա», - հայտնել է մամուլի ծառայությունը։

Գործակալության զրուցակիցը չի հայտնել՝ երբ է հարցումը քննվելու։ Դատարանի պրակտիկայի համաձայն՝ հարցումը կարող է քննության վերցվել մի քանի օրվա ընթացքում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Քեզ շատ եմ սիրում, խնդրում եմ` արի. Արցախը պաշտպանող զինվորները նամակ են ստացել երեխաներից

Ինձ բարկացնում է, որ սիրիացի վարձկաններին օգտագործում են ՀՀ–ի դեմ կռվելու համար. Ղեյտ

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ