ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը: «Reuters» գործակալության փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը։
Ինձ բարկացնում է, որ սիրիացի վարձկաններին օգտագործում են ՀՀ–ի դեմ կռվելու համար. Ղեյտ
Իսրայելի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման ու խաղաղարար ջանքերին հակազդելու մեջ և կոչ արել միջազգային ճնշումների միջոցով Թուրքիային ստիպել փոխել վարքագիծը։
«Մենք պետք է օգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները և փորձենք ազդել Թուրքիայի վրա` միջազգային ճնշման միջոցով, որպեսզի նա հետ քաշի ձեռքերը ուղղակի ահաբեկչությունից»,– ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
Վկայակոչելով Սիրիայի հյուսիսում և Լիբիայում տեղի ունեցող գործողություններին Թուրքիայի միջամտության փաստերը, Ինչպես նաև Թուրքիայի շփումները պաղեստինյան ՀԱՄԱՍ գրոհայինների հետ` Բեննի Գանցը նշել է, որ այդ ամենը խաթարում է կայունությունը:
«Միանշանակ, Թուրքիայի հարցը շատ բարդ է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է», - ասել է Գանցը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ