ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Իրանը կրկին դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ, տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը։
Չվերթները երկու երկրների միջև վերականգնվել էին մի քանի օր առաջ, սակայն այժմ կրկին ընդհատվում են անորոշ ժամանակով՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով, հայտարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչակազմը։
Թույլատրվում են միայն այն չվերթները, որոնք կազմակերպվում են հայրենակիցների վերադարձն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալնեով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 470 հազար դեպք, շուրջ 27 հազար մահ, Թուրքիայում՝ 323 հազար դեպք ու մոտ 8.4 հազար մահ։