Հայաստանը չի թիրախավորել Խըզըի և Ապշերոնի տարածքները. ՊՆ–ն հերքում է

Հակառակորդի ապատեղեկատվությունը վկայում է, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է նախապատրաստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik.Հայաստանի զինված ուժերը որևէ հարձակում չեն գործել ադրբեջանական Խըզըի և Ապշերոնի տարածքների ուղղությամբ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը` հերքելով հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հիմա էլ հայտարարում է, թե իբր Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները»,– գրել է Ստեփանյանը։

Նա շեշտել է` այս հերթական սուտն ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում։

Հայաստանի տարածքից Մինգեչաուրի ուղղությամբ հարձակում չի եղել. ՊՆ