Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ դեսպանն իր անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար խնդիրների լուծված չլինելու կապակցությամբ: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար»,–ասված է հաղորդագրության մեջ:

Որն է Ղարաբաղյան հակամարտության մաթեմատիկան. ՀՀ նախագահի հարցազրույցը Caixin Media-ին

ԱՄՆ դեսպանն իր անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար խնդիրների լուծված չլինելու կապակցությամբ, ինչի առնչությամբ Դավիթ Տոնոյանը նշել է, որ դրանք չեն կարգավորվում հակառակ կողմի շահագրգռվածության բացակայության պատճառով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ