Արցախում թոշակառուներին չեն անտեսել, կենսաթոշակները վճարվել են առանց ուշացման

Տեղեկություններ էին տարածվել, որ «Արցախբանկի» աշխատանքում խնդիրներ են առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Արցախում կենսաթոշակները, ըստ ժամանակացույցի, փոխանցված են բանկային քարտերին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Facebook-յան էջում։ 

Վավերագրական կադրեր. ինչպես են հրթիռակոծվում Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտները

«Արցախն ապրում է ու լուսավոր գալիքը դեռ առջևում է»,– նշել է նա։

Նշենք, որ մինչ այդ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Արցախի Հանրապետության տարածքում գործող հիմնական բանկի` «Արցախբանկի» աշխատանքում խնդիրներ են առաջացել` պայմանավորված Ստեփանակերտի ռմբակոծություններով, ինչի հետևանքով շատ արցախցիներ չէին կարողանում կանխիկացնել իրենց հաշիվներին առկա գւմարները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ադրբեջանը սարսափելի մեծ կորուստներ է կրում. Արցախի նախագահի խոսնակ

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ