Արցախի դեմ մղվող պատերազմում սպանվել է ավելի քան 90 վարձկան ահաբեկիչ

Ռուսաստանյան լրատվական գործակալության տվյալներով, Սիրիայի տարածքից Արցախ է մեկնել վարձկան ահաբեկիչների երրորդ խումբը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Արցախում սպանվել է ընդհանուր Սիրիայից ժամանած թվով 93 վարձկան, որոնցից 53–ի դիերը նախօրեին տեղափոխվել են Սիրիա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը` հղում անելով սիրիական ընդդիմության սեփական աղբյուրին։

Նույն աղբյուրի տեղեկություններով, հանգստյան օրերին Սիրիայից արցախյան հակամարտության գոտի է մեկնել վարձկանների երրորդ խումբը՝ 430 մարդ։

Ինձ բարկացնում է, որ սիրիացի վարձկաններին օգտագործում են ՀՀ–ի դեմ կռվելու համար. Ղեյտ

Նշենք, որ ավելի վաղ ռուսական գործակալության մեկ այլ անանուն աղբյուր արդեն հայտնել էր, որ հոկտեմբերի 1–ի դրությամբ Ադրբեջանում է գտնվում Սիրիայի տարածքից եկած վարձկանների «լավ զինված» 322–հոգանոց խումբ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Արցախի դեմ կռվող վարձկան ահաբեկիչները խուճապի մեջ են. ԱԱԾ–ն ապացույցներ է ներկայացրել

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ