ՌԱԴԻՈ

1990-ականների պատերազմում անօդաչու թռչող սարքեր ընդհանրապես չկային. ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ տարբերություններ կան 1990-ական թվականներին և այժմ Արցախում ընթացող պատերազմների միջև։
Sputnik
1990-ականների պատերազմում անօդաչու թռչող սարքեր ընդհանրապես չկային. ռազմական փորձագետ

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ`կա երեք կետ. նախ օդուժի շատ ավելի ակտիվ կիրառում, երկրորդ`հեռահար ճշգրիտ խոցման միջոցների շատ ավելի լայն կիրառում, որոնք կողմերի զինանոցում չկային 1990-ական թվականներին, և երրորդ` անօդաչու թռչող սարքերի լայնամասշտաբ կիրառում հետախուզություն իրականացնելու ու հարվածներ հասցնելու համար, որոնք այն տարիներին ընդհանրապես չկային։

Թուրքիան շարունակական մատակարարումներով ձգտում է երկարացնել Ադրբեջանի զինուժի կյանքը

«Անկախ ամեն ինչից` հետևակի դերն այս պատերազում զգալի է, թեև ռազմական գործողություններից երևում է, որ հակառակորդը շատ զինտեխնիկա է կորցնում`չկարողանալով համակարգված ու ներդաշնակ աշխատել հետևակի հետ, ինչի արդյունքում կրում են նաև մեծ մարդկային կորուստներ»,– նշում է ռազմական փորձագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե որքան կարող են տևել պատերազմական գործողությունները և որքան կբավականացնեն ռեսուրսները, Կարեն Վրթանեսյանն ընդգծում է, որ նման ինտենսիվությամբ մարտավարության դեպքում կարող է լինել օրերի հարց, բայց և այնպես, փորձագետի կարծիքով, գործողությունները դեռ որոշ ժամանակ կշարունակվեն, իսկ եթե լինեն կարճատև դադարներ, դրանք կօգտագործվեն նոր ռեզերվներ բերելու և ինչ–որ պահից վերստին ինտենսիվ գործողությունների անցնելու համար, եթե այդ ամենին չլինի արտաքին լուրջ միջամտություն։