Ո՞ր դեպքում ՀՀ-ում գտնվող ՌԴ զինուժը կօգտագործվի ՀՀ անվտանգությունն ապահովելու համար

Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մասին հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական բանակն օգնի Հայաստանին:

Եվրոպան պետք է սպասի Թուրքիային Վիեննայի մերձակայքում. Նիկոլ Փաշինյան

Հարցին, թե ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և ինքը համոզված է, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Թշնամու հետ կարող եմ խոսել միայն զենքով. Արցախի հերոս Շաքարյան

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ