Ստեփանակերտում կան քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան

Վաղ առավոտից Ստեփանակերտը հրթիռակոծվում է։ Պայթյունները մինչև հիմա չեն դադարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությանն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում կան քաղաքացիական տուժածներ։

Հայաստանի կողմից որևէ տիպի կրակ չի վարվում Ադրբեջանի ուղղությամբ. ՊՆ

«Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ»–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ստեփանակերտում մի քանի պայթյուններ են որոտացել, և պարբերաբար նորերն են հնչում։ Մի քանի անգամ օդային տագնապ է հնչել։ Տուժածների մասին հստակ տեղեկություններ դեռ չկան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Այրվող մեքենա և շինություններ. ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում հրետակոծությունից հետո

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ