Պեսկովը պատասխանել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին հարցին

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակների քննարկման թեմա կարող է լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կարող է իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ մտցնել միայն Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Արցախի անկախության ճանաչման հարցը ՀՀ օրակարգում կա. Նիկոլ Փաշինյան

«Խաղաղապահները կարող են մտնել միայն երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Ալ Ջազիրայի» լրագրողի այն հարցին, թե կցանկանա՞ր արդյոք տեսնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների, ասել էր, որ նման հարցերը «կարող են քննարկվել ավելի լայն համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ադրբեջանցիները հարվածել են Ստեփանակերտի էլեկտրակայանին. Արցախի մայրաքաղաքը հոսանքազրկված է

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ռուսաստանը շատ ավելի մեծ լծակներ ունի. Արցախում առաջիկա օրերին սպասում են ՌԴ–ի արձագանքին

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 Ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի