Օրվա կադր. «Ու այս ազգին ուզում են հաղթե՞լ»

Առաջնագծում անվադողեր են պետք, ուրեմն կապ չունի` մեքենայում տեղ կա, թե ոչ. մարդու մտքին տեղ լինի։
Sputnik

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում ուշագրավ լուսանկարներ է հրապարակել։

Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը

Կադրերում թեթև մարդատար մեքենա է, որը գրեթե ամբողջությամբ «ծածկված» է անվադողերով։ Հայտնի է, որ մարտական դիրքերի ամրացման համար նաև անվադողեր են օգտագործվում։ Առավել ևս պատերազմական օրերին անվադողերը սահմանում շատ չեն լինում։ Այնպես որ տղամարդուն չի էլ մտահոգում, որ ՎԱԶ 2108–ում մի քանի տասնյակ անվադողեր տեղավորել հնարավոր չէ։ Ինչպես ասում են, «մտքին տեղ լինի»։

«Ու այս ազգին ուզում են հաղթե՞լ»,– հրապարակած լուսանկարին կից գրել է Հովհաննիսյանը։

Օրվա կադր. «Ու այս ազգին ուզում են հաղթե՞լ»

Լուսանկարում երևում է, որ փոքրիկ մեքենայի հետևի նստատեղին նաև ուղևոր կա։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի