Մի վնասեք հաղթական պատերազմի ընթացքին. ՊՆ–ն կրկին դիմել է քաղաքացիներին

Նույնիսկ անկարևոր թվացող տվյալները կարող են օգտակար լինել հակառակորդին` վտանգելով ՊԲ–ի մարտական գործողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի– Sputnik. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից։ Facebook–ի իր էջում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ են արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։

Թույլ չենք տա նոր ցեղասպանություն. Արմեն Սարգսյանը դիմել է հայությանը

«Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար, չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է հաղորդել տվյալներ,
որոնք կարող են օգտակար լինել հակառակորդին՝ մեր ուժերի դեմ իրենց քայլերը ծրագրելիս»,– նշված է Ստեփանյանի գրառման մեջ։

Նա կոչ է արել գիտակցել խնդրի կարևորությունը և, «կամա թե ակամա, չվնասել հաղթական պատերազմի ընթացքին»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Եվրոպան պետք է սպասի Թուրքիային Վիեննայի մերձակայքում. Նիկոլ Փաշինյան

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ